Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1132463

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց՝ Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ և Ճապոնիան ամուր կանգնած է իր գործընկերոջ կողքին՝ նրան ցուցաբերելով բամաշերտ ու բազմաոլորտ աջակցություն։

Դեսպանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության  խաչմերուկ» նախաձեռնությունը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներին։

«Ճապոնիան ունի որակյալ և բարձրակարգ ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներդրվել տարածաշրջանային մեգածրագրերի իրականացման գործում։ Միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու հեռավորասիական տարածաշրջանի երկրների հետ, կարող է շահութաբեր լինել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար։ Մեր կառավարությունը հետաքրքրված է նաև Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմամբ, ուստի պատրաստ է քննարկել, հստակեցնել ու ընդլայնել այդ ուղղությամբ հետաքրքրությունների շրջանակը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային մեգա ծրագրերի իրականացումն, անշուշտ, բխում է Հայաստանի կենսական շահերից»,- ասաց Աոկի Յուտական։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ