Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Արցախի շուրջ իրավիճակի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

մա

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը և կրկին կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին հավատարիմ մնալ տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարանալուց հետո ես անմիջապես հանդես եկա հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Դրանից հետո, որքանով մեզ հայտնի է, Ադրբեջանի և էթնիկ հայերի ներկայացուցիչների միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Ճապոնիան կշարունակի ուշադիր հետևել այս տարածաշրջանի բնակչության շուրջ իրավիճակի զարգացմանը և ընդհանուր իրավիճակին»,- ասել է նախարարը:

Կամիկավան նաև կրկնել է բոլոր ներգրավված կողմերին ուղղված իր կոչը՝ օգտագործել երկխոսության միջոցները՝ տարածաշրջանում խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար:

--00—ԼՀ