Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1711716953.7967_Ասե՛ք, կպատվիրեմ-2

Երևանի հասարակական տրանսպորտի վրա շարունակում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ազատությունից ապօրինի կերպով զրկված անձանց լուսանկարները։

Մասնավորապես, Երևանի ավտոբուսների վրա հայտնվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանի, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի և Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի «քաղբանտարկյալ» գրությամբ լուսանկարները։ Լուսանկարներն արված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

--00—ՅՄ