ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
«Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունն՝ առաջացած անհարմարության համար», - նշել է նա:
--00—ՄՀ