Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

երթուղի

Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից:

--00--ԱԹ