Թուրքական ավիաընկերությունն սկսել է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

թռիչք

Թուրքական «Pegasus» ավիաընկերությունն սկսել է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների նախապատրաստումը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Աղբյուրի հաղորդմամբ, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտնել է, որ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին։

Նախարարը հայտարարել է նաև հայկական ընկերության՝ Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու ցանկության մասին։

--00--ԱՀ