Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

դ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նեթանյահուն զրույց է ունեցել «Մոսադ» հետախուզության տնօրենի և ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի հետ և հավանություն է տվել առաջիկա օրերին Դոհայում եւ Կահիրեում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը»,-մեջբերում է հեռուստաալիքը Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունից:

--00—ՍՊ