Հայաստանում ԵՄ առաքելությունը փաստացի վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Հայաստանում ԵՄ առաքելությունը փաստացի վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ պաշտոնական ներկայացուցչի, Արևմուտքը հրահրում է հակառուսական հիստերիա։

«Իր արդիականությունը ցույց տալու համար Արևմուտքը հրահրում է հակառուսական հիստերիա՝ կոչ անելով նախապատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական բախմանը, կոչ անելով Հայաստանին ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում»։

--00—ԼՀ