Ադրբեջանից Թուրքիա ոչ նավթային արտահանումները նվազել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

դդ

Ադրբեջանից ոչ նավթային ապրանքների արտահանումը 2024թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 455 մլն դոլար, ինչը 30.1%-ով պակաս է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ։ Հունվարին ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 222 մլն դոլար, փետրվարին՝ 233 մլն դոլար։

Ադրբեջանական ոչ նավթային ապրանքներ ներկրող երկրների հնգյակում տեղ են գրավել Ռուսաստանը՝ 154.4 մլն դոլար (աճը՝ 12.1%), Թուրքիան՝ 97.3 մլն դոլար (2.8 % նվազում), Վրաստանը՝ 42,9 մլն դոլար (33.7 % նվազում), Ուկրաինան՝ 18.2 մլն դոլար, Ղրղզստանը` $18.2 մլն դոլար։

Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել ոչ նավթային ապրանքների արտահանման 33.9%-ը, իսկ Թուրքիային՝ 21.4%-ը։

Ըստ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության՝ 2027 թվականին ոչ նավթային արտահանման ծավալը կավելանա և կհասնի մինչև 5.3 մլրդ դոլարի։
Աղբյուրը՝ Ermenihaber