Բոլոնիայում Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունները կեղծ են անվանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

d

Իտալական «Բոլոնիայի» սպորտային տնօրեն Ջովանի Սարտորին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ ակումբի հնարավոր հետաքրքրության մասին հարցին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ իտալական ակումբը շուտով կարող է բանակցություններ սկսել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

«Դա ճիշտ չէ»,- ասել է Սարտորին «Championat»-ի հետ զրույցում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport