Սերունդներին ցույց կտանք Ցեղասպանությունը․ հաքերային խումբը կոտրել է Իսրայելի ՊՆ կայքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

dd

«Net Hunter» հաքերային խումբը կիբերհարձակում է իրականացրել Իսրայելի Պաշտպանության նախարարության կայքի վրա, հասանելիություն ստացել գերատեսչության փաստաթղթերին ու տեղեկատվությանը։

Հաքերային խումբը, հրապարակելով փաստաթղթեր և տեղեկություններ, հայտարարել է, որ հաջողվել է մուտք գործել Իսրայելի պաշտպանության նախարարության համակարգեր,  հասանելիություն ստանալ այդ գերատեսչության գաղտնի փաստաթղթերին, այդ թվում՝ ռազմական զենքի և ռազմական տեխնիկայի բաղադրիչների արտադրության որոշ գծագրերի։

«Net Hunter»-ը էջը կոտրելուց հետո հայտարարել է, որ ապագա սերունդներին ցույց կտա Իսրայելի հանցագործությունների պատմությունը․
«Ցեղասպանական հանցագործությունները, ավելի քան 33 հազար անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները, ավելի քան 12 հազար երեխաների սպանությունը, ավելի քան 9 հազար անպաշտպան կանանց սպանությունը, 98 բուժհաստատությունների վրա հարձակումները, ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդու անօթևանությունը, իսրայելցի սպաների կողմից անպաշտպան կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները և սննդամթերքի ներկրմանը խոչընդոտելը վկայում են Իսրայելի կործանման մասին, ինչպես նաև ցույց են տալիս Իսրայելի իրական դեմքը ապագա սերունդներին»։

--00—ՍՊ