Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

d

Դատարանը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած, ինչի արդյունքում խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանեց:

Հիշեցնենք՝ պաշտպաններն ավելի վաղ հրապարակել էին Սամվել Վարդանյանի  լուսանկարը, որտեղ նկատելի էր ծնկների հատվածում կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ձերբակալվածների պահման վայր տանելը չէին եղել: Հետքերը խոշտանգման ժամանակ Սամվելին ծնկի բերելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել էր նաև դատարանին:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի միջև։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել Վարդանյանի նկատմամբ։ Փաստաբանները հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, նշել, որ Սամվելին ծեծելու դեպքը նախապես ծրագրված է եղել, որի պատվիրատուն էլ եղել ՔՊ-ն։

    --00—ՍՊ