Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

էր

Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ և մի շարք հանդիպումներ կանցկացնի։ Մանավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այցի շրջանակներում  երկողմ հարաբերությունների հետ մեկտեղ մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Միջանկյալ նշենք, որ այս տարի լրանում է Թուրքիայի և Հոլանդիայի միջև կնքված բարեկամության պայմանագրի 100-ամյակը և աշխատանքային պայմանագրի 60-ամյակը։

Նշվում է, որ Նիդեռլանդները 2005-2024թթ ժամանակահատվածում համարվում է ամենամեծ օտարերկրյա ներդրում կատարողը Թուրքիայում՝ մոտավորապես 29 մլրդ դոլարով:

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների նպատակն է առևտրի ծավալը, որը այս պահին կազմում է մոտավորապես 12․5 մլրդ դոլար կարճաժամկետ հեռանկարում հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետում՝ 20 մլրդ դոլարի։

--00—ԼՀ