Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

գ

 

Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը նախազգուշացրել է իսրայելական ոստիկանությանը թաղամասի «Կովերի պարտեզի» վրա նախապատրաստվող հարձակման մասին, որ հավակնում է Xana Capital ընկերությունը․



«Մենք հավաստի աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ առաջիկա օրերին "կովերի պարտեզի վրա հնարավոր է հարձակում կատարվի։ Մենք լրջորեն ենք վերաբերվում այս տեղեկատվությանը՝ հանուն մեր համայնքի անվտանգության և պաշտպանության», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ակտիվիստները նաև անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել տեղամասի տարածքում և տեղական և միջազգային իրավաբաններին տեղեկացրել իրավիճակը վերահսկելու անհրաժեշտության մասին:

--00—ՍՊ