ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

դ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․



«Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: 

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»։ 

--00—ՍՊ