«Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆֆ

 

Ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածում գտնվող տաղավարներում և կից երկու պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ 12 քմ տարածքում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ։

--00—ՍՊ