«Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ֆֆ

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ հայտնվեց «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»։

Հուշարձանը շատերին հայտնի է, որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։

 

--00—ՍՊ