ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
«Սգո և հիշատակի օր, որ նաև նախազգուշացում է՝ ուղղված համաշխարհային հանրությանը, որ երբեք այլևս ցեղասպանություններ տեղի չունենան»,– ասված է գրառման մեջ: