ԼՀԿ-ն «Իմ քայլ»-ի հետ չունի անգամ նախնական համաձայնություն արտահերթ նիստ անելու․ Մակունց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Մակունց

«Լուսավոր Հայաստանը» առաջարկված ձևակերպումներով արտահերթ նիստ հրավիրելու նախնական պայմանավորվածություն չունի «Իմ քայլը» խմբակցության հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

««Լուսավոր Հայաստանը չունի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև պարոն Մարուքյանին», - գրել է Մակունցը:

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար պահանջված ստորագրությունները հավաքվել են, և նիստը կլինի վաղը՝ ժամը 11:00-ին:

ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հայտարարությունը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս