Վիճաբանություն՝ Երևանի 54-րդ դպրոցում. իրար են ծեծել դպրոցի աշակերտները

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Մայիսի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմանում Արաբկիր վարչական շրջանի 54-րդ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողների՝ 18-ամյա Էրիկ Ս.-ի, 17-ամյա Թ. Մ.-ի, 17-ամյա Տ. Վ.-ի, 18-ամյա Դավիթ Վ.-ի և 18-ամյա Արամ Մ.ի միջև։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկության՝ Էրիկ Ս.-ն, Թ. Մ.-ն և Տ. Վ.-ն ծեծի են ենթարկել Դավիթ Վ.-ին և Արամ. Մ.-ին։

Նշված անձինք սովորում են նշված դպրոցի տարբեր դասարաններում։