Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուսի վթարի արդյունքում տուժել է ՀՀ 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Վթար

Ինչպես հաղորդում են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից, Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուսի կողաշրջման արդյունքում տուժել է ՀՀ 5 քաղաքացի։ Տուժածները ստացել են բժշկական օգնություն։ Տուժածներից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ մյուսն ունենալով ունենալով թեթև վնասվածքներ, դեռևս գտնվում է հիվանդանոցում։ Դեսպանատունը գտնվում է մշտական կապի մեջ Սիենա քաղաքի տեղական իշխանությունների հետ, լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար։

Հիշեցնենք, որ Իտալական Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 19-ը տուժել են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 11։00-ին, վթարի պատճառը դեռ հայտնի չէ, վարկած կա, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը։

Տեսանյութեր

Live

Լրահոս