Ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չեմ բողոքարկելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատախազության կողմից կայացրած իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չի բողոքարկելու ՀՀ դատական ատյաններում:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը՝ որոշել ենք.

դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։

Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի, և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: