ԿԳ նախարարը հանդիպել է Թատերականի ուսանողների հետ, սպասվում է նաև ռեկտորի հետ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Արայիկ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ 

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս