Ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

.

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: 

Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ: 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: