Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 28, 24News

/

Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախաձեռնությամբ եւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ: Այս մասին ֆեսբուքյան գրառում է արել Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մանսուրյանի Ռեքվիեմը Մոսկվայում

Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին:

Ծրագրում հնչեց «Ռեքվիեմը»-ը երգչախմբի եւ նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի եւ տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի եւ դաշանամուրի համար։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին:

Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյաին նվիրված համերգային երեկոն իրականություն դարձավ

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախաձեռնությամբ եւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ»: