Հրշեջները Քանաքեռում մարել են երկու տների ընդհանուր տանիքի հրդեհը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 10-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների ընդհանուր տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15։34-ին։

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են տների տանիքի փայտե կառուցատարրերը և տանքիում գտնվող կենցաղային իրեր (մոտ 150 քմ):

Տեսանյութեր

Live

Լրահոս