Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  քննարկում` նվիրված Երևան քաղաքի խոշոր քաղաքաշինական կառուցապատման ծրագրերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառուցապատման առկա նախագծային առաջարկներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք նոր քաղաքաշինական ծրագրեր:

Շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց մոտեցումները նախագծերի տարբեր ասպեկտների վերաբերյալ: Տեղի է ունեցել քննարկում կառուցապատման աշխատանքները ճարտարապետական և պատմամշակութային պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված համաձայնեցված լուծումների մշակման շուրջ: