ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են, հուսով եմ՝ կշտկվեն․ Պուտին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Պուտին

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր Է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ միջազգային անվտանգության հարցերի և երկկողմ հարաբերությունների քննարկումը։ 

«Խոսելու բան ունենք նաև միջազգային անվտանգության, զինաթափման ոլորտում», - ասել Է Պուտինը՝ հունիսի 20-ի ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին:

Պուտինը նաև նշել Է, որ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են:

«Ինչ վերաբերում Է պատժամիջոցներին, ապա, ըստ իս, դա մեծ սխալ Է ԱՄՆ-ի կողմից, բայց հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կգա դրա գիտակցումը, ու դա կշտկվի»,-ասել Է Պուտինը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news