Հենրիխ Մխիթարյանը կխաղա Մեսսիի դեմ․ Գամպերի գավաթը «Բարսելոնայի» հետ կվիճարկի «Արսենալը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԱՍ

Ժոան Գամպերի գավաթն այս տարի «Բարսելոնայի» հետ կվիճարկի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին «Կամպ Նոու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկությունը «Բարսելոնան» անցկացնում է 1966 թվականից։

Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունը ամենամյա ընկերական հանդիպում  է, որը կազմակերպում է «Բարսելոնան» ակումբի լեգենդար նախագահ Ժոան Գամպերի հիշատակին: Գամպերը հինգ անգամ դարձել է ակումբի նախագահ, պաշտոնավարել է 25 տարի, առաջին անգամ 1908-1909 թվականներին, վերջին անգամ՝ 1924-1925-ին: 1997 թվականից մրցաշարը վերածվեց մեկ հանդիպման: 

2018 թվականին «Բարսելոնայի» մրցակիցը եղել է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կատալոնացիները հաղթել են 3։0 հաշվով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news