Զարեհ Սինանյանին Գլենդելի խորհրդում կփոխարինի Ֆրենք Կինտերոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Գլենդելի խորհրդի անդամները միաձայն սատարել են նախկին քաղաքապետ Ֆրենք Կինտերոյի թեկնածությունը՝ խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին փոխարինելու համար, որը վայր էր դրել լիազորությունները՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կինտերոն առաջադրվել էր որպես Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից: Խորհրդի նոր անդամն աշխատելու է մինչեւ հաջորդ տարվա մարտը, այնուհետեւ տեղի կունենան ընտրությունները, հաղորդում է Glendale News Press-ը:

Գլենդելի Խորհուրդը հրաժարվել էր ներկա պահին ընտրություններ անցկացնելուց, քանի որ քաղաքի բյուջեից կպահանջվեր լրացուցիչ 1.1 միլիոն դոլար:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news