Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է UNMAS-ի սիրիական գրասենյակի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը մասնակցել են  ՄԱԿ Ականազերծման ծառայություն (UNMAS) սիրիական գրասենյակի ղեկավար կազմի հետ հանդիպում-քննարկմանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մարդասիրական խմբի կազմում ընդգրկված սակրավորների և UNMAS-ի սիրիական գրասենյակի միջև համագործակցության հնարավորություններին: Այս կապակցությամբ Արկադի Տոնոյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար խմբի գործունեությունը և մինչ օրս իրականացված աշխատանքները:
 
Անդրադառնալով ականազերծման ոլորտում Հայաստանի և UNMAS-ի փոխգործակցությանը՝ դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ ջանքերի ճիշտ համադրումը կարող է Սիրիայում մարդասիրական իրադրության բարելավման համար դրական արդյունքներ տալ: 
 
UNMAS-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը Սիրիայում՝ նշելով, որ հումանիտար ականազերծման ոլորտում առկա են համագործակցության բազմաթիվ եզրեր:    
 
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել քննարկումները: