Վրաստանը 2019-ին կկորցնի 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ. պատճառը Ռուսաստանի արգելքն է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

ռուս

Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի՝ ուղիղ չվերթները դեպի Վրաստան արգելելու որոշումից հետո մեր հարևան երկիրը 2019 թվականանի ընթացքում կկորցնի 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։ 

Վիճակագրության համաձայն՝ հունիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ժամանել է Ռուսաստանից։ Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանից 152,2 հազար այց է գրանցվել, ինչը 30,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։