Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24New

1

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է հայկական «Ակոս»-ը։

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13 ձայն, իսկ Աթեշյանը՝ 11:

Պոլսո պատրիարքի ընտրության մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև Սաքո Արեյանը։

«Պոլսոյ դարաւոր Աթոռը ունեցաւ նոր ընտրեալ ՏԵՂԱՊԱՀ: Տ. Սահակ եպս. Մաշալեան: Աստուած օգնական Սրբազան հայր»,-գրել է Արեյանը: