Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր լիազորությունների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

Արմեն

Հուլիսի 6-ին Քարահունջում բնակիչների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել է, որ իր նախագահական լիազորությունների շրջանակում կարողանում է բավականին բան անել։ ՀՀ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։ Այդ մասին հայտնում է armenpress.am-ը։

«Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ,  շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասել է նախագահը և հավելել, որ ամեն անգամ պետք չէ մտածել, թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։

«Իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ասել է նախագահը։