ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Նախագծին կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4։
Ըստ փոփոխության՝ մետաղի ջարդոնի 1 տոննայի համար նախկին 80 000 դրամի փոխարեն պետտուրքը սահմանվում է 60 000 դրամ։
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:
90 կողմ քվեարկությամբ՝ ԱԺ-ն ընդունել է նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Նախագծին ևս կողմ քվեարկեց 102 պատգամավոր։
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 99 կողմ քվեարկությամբ։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքն ընդունվեց 99 կողմ ձայներով։
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 կողմ քվեներով։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ քվեներով։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ քվեարկությամբ։