Գորիի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 13-ամյա քաղաքացին տեղափոխվում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

.

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Մ. Մ. (13 տր.), տեղափոխվում է Հայաստան։ Նա Վրաստանում մնացած վերջին տուժածն է։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 հոգի զոհվել է, 5-ը՝ տուժել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս