Ստում են․ ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին համոզել․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Օսիպյան

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, որ Իջևանի բնակիչների այն հայտարարությունները, թե ոստիկաններն են բռնություն կիրառել, և բախումները ոստիկանների կողմից են հրահրվել, իրականությանը չեն համապատսխանում։

«Ավելին չէի սպասում, միանշանակ այդպես պետք է պատասխանեին, բայց իրենք ստում են: Ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել տևական ժամանակ փակ պահած ճանապարհը», - լրագրողներին Իջևանում է ասել է ոստիկանապետը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են լույսերն անջատել բախումների ժամանակ, Օսիպյանն ասել է՝ տեղյակ չէ, ապա հավելել է, որ հոսանքազրկումները կապ չունեն միջադեպի հետ:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իջևանցի կանանց պնդումները, թե ոստիկանները ներխուժել են բնակարաններ մարդկանց բերման ենթարելու համար, իսկ բերման ենթարկելուց իրենց ու իրենց հարազատների նկատմամբ բռնություն է կիրառվել, Օսիպյանն ասել է.

«Եթե ինչ-որ մեկին ներկայացնում ենք օրինական պահաջ ոստիկանություն ներկայանալու և նա հրաժարվում է, ոստիկանությունը պարտավոր է լինում բերման ենթարկել», - ասել է ոստիկանապետը, այդպես էլ չհստակեցնելով, թե որտեղ են ձերբակալված անձինք։ Նա միայն նշել է, որ բնակիչները կարող են հանգիստ լինել, քանի որ իրենց հարազատներն  ապահով տեղում են:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news