Պուտինին վիրավորած հաղորդավար Գաբունիան աշխատանքից չի ազատվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Գաբունիա

«Sputnik-Գրուզիան»-ն գրում է, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն հավաստիացրել է, որ «Պոստսկրիպտում» ծրագրի սկանդալային հաղորդավար Գաբունիային չի պատրաստվում։

«Այս դեպքում ես ո՛չ հակառակորդ եմ, ո՛չ կողմնակից։ Ես արդեն ասել և ներկայացրել եմ դիրքորոշումս, որ բոլորը մնում են իրենց տեղերում։ Կիբար Խալվաշիի («Ռուսթավի 2»-ի նոր սեփականատիրոջ) դիրքորոշումն այն էր, որ բոլորը մնում են իրենց տեղերում։ Դա վերաբերում էր բոլորին՝ բացի Նիկա Գվարամիայից (այժմ՝ նախկին գլխավոր տնօրեն- խմբ.)։ Մնացածն արդեն կախված է նրանցից»,- ասել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն «Palitra TV»-ի եթերում։

Հիշեցնենք, որ Գաբունիան իր հեղինակային ծրագրում խիստ անվայելուչ էր արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ծնողների հասցեին՝ օգտագործելով անցենզուր բառապաշար։ Հուլիսի 7-ի սկանդալային թողարկումը բողոքի նոր ալիք առաջացրեց Վրաստանում, ղեկավարությունը Գաբունիային հեռացրեց աշխատանքից երկու ամսով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news