Արարատի մարզում բախվել են Lexus-ը, Mercedes-ն ու 06-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի առաջ մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ վերածվելով մետաղե ջարդոնի։