ASAP, տուն վերադարձիր․ Թրամփի գրառումը՝ ռեփեր A$AP Rocky-ի ազատ արձակման առթիվ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News

1

Ստոկհոլմի շրջանային դատարանը ազատ է արձակել ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին, հաղորդում է Aftonbladet պարբերականը։

Հուլիսի սկզբին երաժիշտը ոստիկանությունում էր հայտնվել Շվեդիայի մայրաքաղաքում ծեծկռտուքից հետո։ Այժմ նրանից բոլոր սահմանափակումները հանված են, նա կարող է լքել Շվեդիան։

Դոնալդ Թրամփը, որը նախկինում Շվեդիայի իշխանություններին խոստացել էր երաշխավոր լինել ռեփերի համար, Twitter-ի իր էջում հաղորդագրություն է գրել։

«A$AP Rocky-ին բանտից ազատ են արձակել, և նա Շվեդիայից տուն՝ ԱՄՆ է վերադառնում։ Դա բարդ շաբաթ էր։ ASAP տուն վերադարձիր, A$AP»,-գրել է ԱՄՆ նախագահը։