Բակո Սահակյանը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

բակո սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Մարինա Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: