ԵՏՄ երկրները կողմ են ալկոհոլի շուկայում խոչընդոտների վերացմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News  

1

 

«Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում»,- ամփոփելով Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում քննարկված հարցերը՝ հայտարարել է ՀՀ վարչապետը:

«Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել»,- հավելել է Փաշինյանը և տեղեկացրել, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտությունը։

«Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում», - ասել է նա:

Ինչ վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտին՝ վարչապետը նշել է, որ կարևորվել է, որպեսզի ԵԱՏՄ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news