Մենք՝ ուղիղ մեկ տարի առաջ. 24TV-ի տարեդարձն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Ուղիղ 1 տարի առաջ 24TV-ն առաջին անգամ մտավ ուղիղ եթեր։

1 տարվա նվիրված աշխատանքի շնորհիվ ձեռք ենք բերել ավելի քան 100 000  հետևորդներ Youtube-ում և Facebook-ում։

Մեր երիտասարդ, բայց փորձառու թիմն այնտեղ է, որտեղ կա անաչառ լրատվության կարիք։ 

Հարցազրույցներ, ռեպորտաժներ, ուղիղ եթերներ՝ ամենաթեժ կետերից․ մենք լուսաբանում ենք այն, ինչ հետաքրքրում է բոլորիս։ 

1 տարում հյուրընկալել ենք ավելի քան 300 քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների։

24TV-ի համար կարևոր չեն Ձեր քաղաքական հայացքները․ եթե կա ասելիք, պատրաստ ենք լուսաբանել։ 

Նշանաբանն անփոփոխ է․ «Մեզ մոտ երկրորդ կարծիք կա»։

24TV-ն 1 տարեկան է...