ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Կառավարությունն Ամուլսարում հանքի շահագործման որոշումն ընդունելիս պետք է կշեռքի նժարներին դնի մի կողմից հանքի շահագործման ռիսկերը, մյուս կողմից՝ դրա տնտեսական հետևանքերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Ըստ պատգամավորի՝ հեղափոխությունից հետո հանքի չշահագործման համար խաղի մեջ են մտել նախկին իշխանավորներ, որոնք պայքարի են դուրս եկել իրենց շահերի համար։
«Ես ճանաչում եմ այն մարդկանց, որոնք պայքարում են Ամուլսարի համար։ Նրանց նպատակը շատ բարի է և ընդունելի։ Բայց անմիջապես հեղափոխությունից հետո խաղի մեջ մտան ուժեր, որոնք մինչև այդ ընդանրապես որևէ կերպ չէին փորձել կանխել հանքի շահագործումը, բացասական կարծիք չէին հայտնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ։
Մենք փաստեր ունենք, թե ինչո՞ւ են այդ մարդիկ ամեն ինչ անում, որ հանքը չշահագործվի։ Դա բնապահպանության հետ որևէ կապ չունի։ Առաջիկայում այս շարժամանը կմիանան իրենց քաղաքական համարող որոշակի խմբեր, որոնք որևէ կերպ չեն եղել բնապահպանական խրամատներում, բայց առիթից կօգտվեն»,- ասել է Գրիգորյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։