Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Մակրոն

«Ռոսիյսկայա Գազետան» գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին, ներկայացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները, նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:

Ըստ Պեսկովի՝ անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին՝ կլիմայի փոփոխություններին և Արկտիկայի իրավիճակին: