Գագիկ Խաչատրյանի կալանավորումն արտառոց չէ, իշխանությունը հերոսություն չի կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանավորման մեջ որևէ արտառոց բան չի տեսում և զարմանալի է որակում ֆեյսբուքյան ոգևորությունը, թե իշխանությունը հերոսություն է կատարել։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում։

Միևնույն ժամանակ պատգամավորը վստահ չէ, որ այս աղմկահարույց գործը որևէ կապ ունի տարածվող այն կարծիքի հետ, թե դա Ամուլսարի թեմայից հանրության ուշադրությունը շեղելու քայլ է։
ԲՀԿ պատգամավորը խոսել է դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարության, Ստամբուլյան կոնվենցիայի և այլ թեմաների մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։