ՃՈ միջոցառումներ՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության:

Մինչ այդ ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը:

Հանդիպումներից զատ ճանապարհային ոստիկանությունը թարմացնում է ուսումնական հաստատությունների մոտակայքի բոլոր գծանշումները, տեղադրում ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը մեկ ամսով կանցնի ուժեղացված ծառայության: Ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները, նաև դպրոցական ու անչափահասների գծով տեսուչները: Ոստիկանությունը ողջ ծավալով կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news