Սամվել Ավետիսյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: