Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

հպտհ

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինիությունների վերաբերյալ, տեղեկացնում է ոստիկանությունը:

Ըստ հրապարակման՝ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել է 350 000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news