Ես անփոխարինելի չեմ պաշտպանության նախարարի պաշտոնում․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Լրագրողների հարցին՝ ինքն իրեն անփոխարինելի է համարո՞ւմ պաշտպանության նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ոչ՝ միաժամանակ հնարավոր համարելով, որ մի օր կազատվի Պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ ինքն անփոխարինելի չէ։

Մեկ այլ հարցի՝ հնարավոր չի՞ համարում, որ մեկ-երկու օր հետո վարչապետը նրան ազատի այդ պաշտոնից, Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր համարում եմ»։

Արդյո՞ք որպես սպա արժանապատվության նսեմացման որևէ զգացողություն ունեցել է, Տոնոյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգիչ չի համարում, որ ԱԱԾ տնօրենը եւ ՀՀ ոստիկանապետը ազատվել են աշխատանքից և չի կարծում, որ այդ պաշտոնանկություննրեը կանդրադառնա երկրի անվտանգության վրա. «Համակարգը կուռ աշխատում է, անհատական որոշումներ են կայացվել: ԱԱԾ տնօրենն ինքն է որոշում կայացրել, եւ վարչապետը, որքան հասկանում եմ, համաձայնվել է այդ որոշմանը»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news